Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,-գրել է նա։

Աշոտյանը կալանավորվել էր հունիսի հունիսի 5-ին։ Հուլիսի 7-ին Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվել էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *