Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը

Համացանցում են հայտնվել ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից հետո այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի տեսագրությունները։

Հուլիսի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ընկերության՝ Մոսկվայի և Տամբովի մարզերում գտնվող օբյեկտների վրա։

Հարվածների հետևանքով պահեստներում խոշոր հրդեհ էր բռնկվել, որն ամբողջությամբ ոչնչացրել է տարածքը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հարձակումների պատասխանատվությունը՝ դրանք անվանելով պատասխան Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածներին։

Զելենսկիի խոսքով՝ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարելու նպատակով։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *