Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հուլիսի 30-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Al Jazeera թերթը։
Մասնավորապես, անկլավին հասցված գիշերային հարվածների հետևանքով սպանվել է առնվազն վեց, վիրավորվել՝ 25 մարդ։ Առավոտյան իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել նաև Գազա քաղաքին։ Փախստականների վրանային ճամբարում ևս մեկ մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հրադադարի ռեժիմի հայտարարվելու պահից ի վեր 1185 պաղեստինցի է զոհվել, ևս 3816-ը՝ վիրավորվել։