Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը մնացել է անփոփոխ․ նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով։

Դատական նիստի ընթացքում նախագահող Կարեն Ֆարխոյանը մերժել է պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Նշվել է, որ Արթուր Սարգսյանը կշարունակի մասնակցել Ազգային ժողովի նիստերին՝ ոստիկանության ուղեկցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *