Տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են միմյանց. Կան վիրավորներ

Այսօր` հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում խոշոր վթար է տեղի ունեցել։ Միմյանց են բախվել թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *