Մեդվեդևը հայտարարել է «հատուկ ռազմական գործողության ավարտի կարևոր փուլի» մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը գտնվում է «հատուկ ռազմական գործողության ավարտի կարևոր փուլում», հայտնում է РИА Новости-ն։

Դրա մասին նա ասել է «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում, որտեղ հանդիպել է «Եդինայա Ռոսիայի Երիտասարդ գվարդիայի» ակտիվիստների հետ, որոնք որպես կամավորներ մեկնում են մարտական գործողությունների գոտի։ Ընդհանուր առմամբ, ֆորումի 17 մասնակից ուղևորվել է առաջնագիծ։

«Մենք իսկապես այժմ գտնվում ենք հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր կետում։ Եվ ես վստահ եմ, որ դուք ձեր ավանդը կներդնեք մեր հաղթանակի գործում»,- հայտարարել է Մեդվեդևը։

Նա նշել է նաև, որ մարտական գործողություններին մասնակցելու որոշումը կապված է ռիսկերի հետ, և կոչ է արել կամավորներին «զգույշ լինել»։

Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունն, իր համոզմամբ, կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *