Թրամփը հայտնել է, թե ովքեր են օգնել ՀԱՄԱՍ-ի հետ զինաթափման շուրջ համաձայնության գալու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ռադիկալ շարժման կազմավորումների ամբողջական զինաթափման համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ։

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային, գործադրած կարևոր ջանքերի համար, և հատկապես իմ բացառիկ թիմին, որի անդուլ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պատմական մասշտաբի այս բեկումը», —Truth Social-ում գրել է ամերիկյան առաջնորդը՝ մեկնաբանելով «ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գործող մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափման մասին» Խաղաղության խորհրդի ձեռք բերած համաձայնությունը։

Թրամփն ընդգծել է, որ «չի կարելի թույլ տալ, որպեսզի [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին Գազայից առաջացած սպառնալիքը վերածնվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *