Պոկել-տարել են «Շևրոլե Վոլտ» մակնիշի իր մեքենայի դիմացի երեսպատոցը. հետախուզում է հայտարարվել

Ավտոմեքենայից կատարված հերթական գողության վերաբերյալ ահազանգը Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել էր հուլիսի 2-ի երեկոյան։ Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչը հայտնել էր, որ պոկել-տարել են «Շևրոլե Վոլտ» մակնիշի իր մեքենայի դիմացի երեսպատոցը՝ վնասելով նաև լուսարձակը։ Պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ 49-ամյա Սուրեն Կյուրեղյանը։ Սուրեն Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *