Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը


Աշխարհ


Վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 49 հազար միգրանտ հատել է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳ նախարարությանը։

Հայտնի է առնվազն 18 խեղդվածի մասին։ Նրանց մարմինները ալիքները դուրս են բերել ափ։ Իսպանիայի իշխանությունները քաղաքում ներգրավել են ցամաքային զորքերի ստորաբաժանումներ։

Ավելի վաղ Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Իսպանիան եւ Մարոկկոն համաձայնության են եկել արագացնել Սեուտա անօրինական մուտք գործած միգրանտների արտաքսման ընթացակարգերը։

Նախօրեին միգրանտները սկսել էին նաեւ գրոհել Մելիլյայի սահմանը։ Փախստականները փորձում են հասնել Իսպանիա ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով։

Միգրացիոն ճգնաժամը սրվեց, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը վերջերս արգելեց «արագ արտաքսման» պրակտիկան այն միգրանտների նկատմամբ, որոնց բռնում են ծովում՝ անկլավներ հասնելու փորձի ժամանակ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *