ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17 կենսաբազմազանության համաժողովին։

Նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ այցի ընթացքում նա կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանին։

Գուտերեշը, ըստ նրա խոսնակի, կժամանի Երևան հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, և ՀՀ-ում կմնա մինչև ուրբաթ։ Գուտերեշը նաև կմասնակցի COP17 կենսաբազմազանության համաժողովին։

«Ես կարծում եմ, որ Փաշինյանի և Գուտերեշի հանդիպման օրակարգը, բնականաբար, կներառի ՄԱԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը»,- նշել է Դյուժարիկը՝ ի պատասխան РИА Новости-ի հարցին։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *