Ռուսաստանն արդեն բենզին է ներկրում Մարոկկոյից՝ Հնդկաստանից և Ղազախստանից հետո

Ռուսաստանը
ծովային ճանապարհով ստացել է 30.000 տոննա
ծավալով Аи-92
բենզինի խմբաքանակ
՝ ներմուծված Մարոկկոյից: Այս մասին Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։

Նրանց
տվյալներով՝ Պանամայի դրոշի ներքո
լցանավը
վառելիք
ի խմբաքանակը բեռնել է Մարոկկոյի Տանժեր նավահանգստում հուլիսի կեսերին և այժմ
բեռնաթափում է այն Մուրմանսկ նավահանգստում։ Գործակալության աղբյուրները
պարզաբանել են, որ
որպես վառելիքի մատակարար հանդես է եկել «Լուկոյլ» ընկերությունը։

Մարոկկոյական
բենզին
ը, ենթադրաբար, արդեն վաճառքի է հանվել Սանկտ Պետերբուրգի ապրանքային բորսայում, նշում է գործակալությունը: Գնորդներին առաջարկվում է Аи-92 բենզին, որը երկաթուղային տրանսպորտով մատակարարվում
է Կոլա կայարանից (Մուրմանսկի նավահանգիստ):

Մարոկկոն
դարձել է երրորդ երկիրը, որտեղից Ռուսաստանը սկսել է բենզին գնել Ուկրաինայի
կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *