Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը Արցախում

«Ադրբեջանական երկաթուղիները» ակտիվ աշխատանքներ են իրականացնում Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղային գծի կառուցման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ երկաթուղու շինարարական աշխատանքների շուրջ 43 տոկոսն արդեն ավարտվել է։ Նախագծով նախատեսվում է կառուցել մոտ 28 կմ երկարությամբ երկաթուղային գիծ, որը Աղդամը կկապի Ստեփանակերտի հետ։

Նախատեսվում է նաև կառուցել նոր երկաթուղային կայարաններ Ասկերանում, Խոջալուում և Ստեփանակերտում։ Ադրբեջանը պնդում է, որ նախագիծը պետք է ապահովի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ընդլայնումը և ենթակառուցվածքների զարգացումը։

Միաժամանակ, ուշագրավ է, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից օկուպացված Արցախի տարածքում ենթակառուցվածքային լայնածավալ աշխատանքները՝ դրանք ներկայացնելով որպես «վերականգնման» և «վերաինտեգրման» գործընթացի մաս։

Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու կառուցումը հերթական խոշոր նախագիծն է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է ամբողջությամբ վերափոխել տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները և ամրապնդել իր վերահսկողությունը Արցախի տարածքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *