«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում


Սպորտ


Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Ռումինիայում հյուրընկալվեց «Կլուժին»։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։



Պատասխան հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով․ աչքի ընկան Մուարը, Կորենիցան և Ֆիկան։ Երևանյան թիմը հանդիպման 12-րդ րոպեից հանդես էր գալիս 10 հոգով՝ Սեզարի հեռացումից հետո։


Այսպիսով, «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքով դիմակայությունում զիջեց ռումինական թիմին ընդհանուր 1-4 հաշվով և ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *