Սեուտայում միգրացիոն իրավիճակի հետ կապված ես կապի մեջ եմ Իսպանիայի կառավարության ղեկավարի հետ՝ մեր համերաշխությունը հայտնելու և ցանկացած անհրաժեշտ օգնություն առաջարկելու համար, դրանց թվում՝ Frontex-ի միջոցով։ Որոշման մասին սոցցանցերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես ողջունում եմ Մարոկկոյի հետ շարունակվող համագործակցությունը, որի շնորհիվ այսօր արդեն ավելի քան 40 հազար մարդ Սեուտայից վերադարձել է Մարոկկո։
Ներքին գործերի նախարարները կապի մեջ են՝ իրավիճակի մանրակրկիտ մշտադիտարկումն ապահովելու համար։
Երեկվանից ես դիմել եմ ներքին գործերի նախարարին՝ անհրաժեշտության դեպքում ուժեղացնելու վերահսկողությունը Իսպանիայի հետ մեր սահմանին. տեղակայվել են արագ արձագանքման ուժերի չորս ստորաբաժանում, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։
Այդ միջոցները լրացնում են այն միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք 2020 թվականից՝ Իսպանիայի հետ մեր սահմանն ավելի լավ պաշտպանելու համար։
Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր համերաշխությունը Իսպանիայի, նրա կառավարության և նրա ժողովրդի հետ», – նշել է Մակրոնը։