Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ շենգենյան համաձայնագրի գործողությունը

Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ շենգենյան համաձայնագրի գործողությունը՝ վերահսկողություն սահմանելով երկու երկրների միջև ծովային և օդային սահմաններին:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին։

«Իտալիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է փակել Իսպանիայի հետ ծովային և օդային սահմանները», – ասվում է հրապարակման մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ որոշումն ընդունվել է ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի նախագահությամբ ներգաղթի և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացված տվյալների հիման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *