ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից 43 ընկերություն Ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման մասին օրենքի (UFLPA) գործողության տակ ընկնող կազմակերպությունների ցանկում ներառելու մասին։
Ընդհանուր առմամբ, ցանկում կլինի 187 կազմակերպություն, ինչը 30%-ով ավելի է, քան նախորդ տարի, և դա ցանկի պատմության մեջ ամենախոշոր ընդլայնումն է։
Այդ 43 կազմակերպությունների արտադրած ապրանքների ներմուծումը Միացյալ Նահանգներ կարգելվի։
«Այսօր մենք 43 չինական ընկերություն ներառում ենք Ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման մասին օրենքի գործողության տակ ընկնող կազմակերպությունների ցանկում։ Ներքին անվտանգության նախարարությունը կապահովի, որ նրանց արտադրանքը չհայտնվի մեր երկրում»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալլինը։