Աշխարհի ամենահայտնի յութուբեր MrBeast-ի (Ջիմի Դոնալդսոն) ալիքում 30 վայրկյան տևողությամբ գովազդային ինտեգրումն արժե 2.5 միլիոն դոլար։
Բլոգերի ծառայությունների ճշգրիտ գնացուցակն բացահայտվել է դատական գործընթացներից մեկի ընթացքում։
Հանրայնացված փաստաթղթերի համաձայն՝ Shorts կամ TikTok ձևաչափերում ընդամենը մեկ գովազդային հրապարակումը գնահատվել է 500.000 դոլար։
Այս տվյալներն արտացոլում են 2024 թվականի սկզբի գնագոյացումը, երբ MrBeast-ի ալիքի հետևորդների թիվը գրեթե երկու անգամ զիջում էր ընթացիկ ցուցանիշներին։