«Ռեալի» հարձակվողին ձեռք կբերեն 135 միլիոն եվրոյով

Անգլիական «Արսենալը» առաջարկ է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի համար։ Գործարքի նախնական արժեքը առաջարկվել է 135 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Համաձայն հաղորդման, բոնուսներն էլ հետը հաշված՝ գործարքի վերջնական արժեքը կարող է հասնել 145 միլիոն եվրոյի։

Քսանվեցամյա բրազիլացին, նշվում է, որ բաց է ԱՊԼ տեղափոխվելու համար։ Վինիսիուսը հանդես է գալիս «Ռեալում» սկսած 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ հաջորդ տարվա ամռանը։ 25/26 սեզոնին նա մասնակցել է 53 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 22 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *