Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը, Կիևը և Վրաստանի արմատականները փորձում են Թբիլիսին ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ։

Այս մասին 2008թ. օգոստոսյան հակամարտության տարելիցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը կոչ է անում ուժի չկիրառման մասին համաձայնագրեր մշակել Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև՝ զինված հակամարտության կրկնումից խուսափելու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է երկրների միջև սահմանազատում անցկացնելու կարևորությունը։

«Այդ խնդիրները հատուկ նշանակություն են ստանում Արևմուտքի, Կիևի նացիստական ռեժիմի և վրացական արմատական քաղաքական ուժերի փորձերի ֆոնին՝ Թբիլիսին ներքաշել Հարավային Կովկասում նոր արյունալի արկածախնդրության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *