Հաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ

Լիխտենշտայնի վրա լայնածավալ կիբեռհարձակում է իրականացվել. հաքերները հափշտակել են 31 հազար մարդու տվյալներ՝ կոտրելով «Տնտեսապես իրավասու անձանց ռեգիստրը»։

Այդ ցուցակը վարում է կառավարությունը՝ փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու նպատակով. այնտեղ մուտքագրվում են Լիխտենշտայնի ընկերությունների, հիմնադրամների և տրաստների ներկայացուցիչների տվյալները, հաղորդում է DW-ն։

Կիբեռհանցագործների դրդապատճառներն անհայտ են։ Հետաքննություն է ընթանում։ Հակաճգնաժամային շտաբը գլխավորել են իշխանության վարչապետ Բրիգիտա Հաասը և արդարադատության նախարար Էմանուել Շեդլերը։

41 հազար բնակչություն ունեցող գերմանալեզու իշխանապետությունը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի ամենահարուստ երկրններից մեկն է։ Ֆինանսական և բանկային ծառայությունները Լիխտենշտայնի տնտեսության գլխավոր ճյուղերից են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *