Որ հանձնաժողովներն են ընտրելու. ինչ է հայտնի

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցությունն առայժմ չի հրապարակի, թե խորհրդարանական որ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար է պատրաստվում առաջադրել իր թեկնածուներին։

Նրա խոսքով՝ նման որոշումը պայմանավորված է խմբակցության ընտրած մարտավարությամբ, քանի որ այժմ այդ տեղեկության հրապարակումը կարող է ազդեցություն ունենալ ընտրության ընթացքի վրա։

Աբրահամյանը նաև նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին երկու հանձնաժողովների նախագահների ընտրության իրավունքը պատկանում է իշխող քաղաքական ուժին, խմբակցության ներսում արդեն ձևավորվել է մոտեցում։ Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ընտրել այն հանձնաժողովները, որոնց շրջանակում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *