ԿԲ խորհուրդը 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհուրդն օգոստոսի 4–ի նիստին 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% մակարդակում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%։

ԿԲ խորհուրդը 2023թ․– ի հունիսից անդադար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն՝ 10.75%–ից հասցնելով  6․5% 2025թ․–ի դեկտեմբերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *