Կգա օրը, երբ Փաշինյանին կհեռացնեն հենց «ՔՊ» կուսակցության անդամները։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։
Այն հարցին՝ արդյոք կնվազի նրա՝ որպես դոլարային միլիոնատիրոջ վարկանիշը, եթե իշխանությունները որոշեն բռնագրավել գույքը, Կարապետյանը հայտարարել է, որ վարկանիշը՝ ոչ, իսկ ահա հեղինակությունը կտուժի։
«Չեն կարող բռնագրավել այն պատճառով, որ նման գործողությունները բացարձակապես անօրինական են»,- վստահեցրել է քաղաքական գործիչը։
Այն դիտարկմանը, թե գույքը միևնույն է կկրճատվի, Կարապետյանը կարճ արձագանքել է. «Կավելացնենք, նման ունակություններ կան»։
«Ոչինչ չեն կարող անել՝ ոչ Ծառուկյանին, ոչ ինձ։ Լավ, խլեցին, կփորձեն կառավարել։ Բայց նրանք դեռ պետք է կարողանան մարսել դա։ Մեկ քայլը բավարար չէ»,- հիշեցրել է Կարապետյանը։
Կարապետյանից խլված (Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության՝ իշխանությունների կողմից նշանակված կառավարչի աշխատավարձի չափը բարձրաձայնելու խնդրանքին նա պատասխանել է. «Գաղափար չունեմ, Ռոմանոս Պետրոսյանն ինքն իրեն է աշխատավարձ նշանակել»։