Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը, հաղորդում է Al Jazeera-ն։
Ինչպես հայտնել են Կատարի էմիրի գրասենյակից, զրուցակիցները դիտարկել են նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև տարաձայնությունների նվազեցմանն ուղղված միջոցառումները։
Ըստ հայտարարության՝ Թրամփը բարձր է գնահատել Կատարի դերը դիվանագիտական ջանքերին աջակցելու և երկխոսությանը նպաստելու գործում։ Իր հերթին, շեյխ Թամիմն ընդգծել է բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը և բոլոր կողմերին կոչ է արել պահպանել հունիսի կեսերին համաձայնեցված՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթները։