Լեհաստանի Բելովեժի ազգային պարկում բիզոնը հարձակվել է տղամարդու վրա

Լեհաստանի Բելովեժի ազգային պարկում այցելուներին կոչ են արել զգուշություն պահպանել վայրի կենդանիների հետ հանդիպելիս այն բանից հետո, երբ բիզոնը հարձակվել է մի տղամարդու վրա, որը չափազանց շատ էր մոտեցել նրան, հայտնում է Onet-ը։

Պարկի վարչակազմի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բելովեժի անտառում։ Ականատեսները պատմել են, որ տղամարդը մոտեցել է բիզոնին, ինչից հետո կենդանին հարձակվել է նրա վրա և գետնին տապալել։ Վկաները տուժածին խնդրել են չշարժվել, քանի դեռ բիզոնը մոտակայքում է։

Ինչպես հայտնել է ականատեսը, ավելի ուշ նրան հաջողվել է շեղել կենդանու ուշադրությունը՝ ավտոմեքենայով մոտենալով, ինչից հետո բիզոնը հեռացել է տղամարդուց։

Բելովեժի ազգային պարկի վարչակազմում ընդգծել են, որ տեղի ունեցածը օրինակ է այն բանի, թե ինչպես են վայրի կենդանիները պաշտպանվում մարդկանց չափազանց աներես վարքագծից, և զբոսաշրջիկներին կոչ են արել նրանց հանդիպելիս անվտանգ հեռավորություն պահպանել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *