Հռոմում վերսկսվել են բանակցությունները Միացյալ Նահանգների և Լիբանանի միջև։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։
«Միացյալ Նահանգները շարունակում են վճռականորեն աջակցել երկու կառավարություններին՝ այս գործընթացն առաջ մղելու այնպես, որ ապահովվի երկարաժամկետ անվտանգություն երկու երկրների համար, վերացվեն Իսրայելի անվտանգության սպառնալիքները և վերականգնվի Լիբանանի պետական իշխանությունը ողջ հարավում», — հայտարարել է Փիգոթը։
Հունիսի 26-ի շրջանակային համաձայնագիրը նաև նախատեսում է, որ լիբանանյան զինվորականներն աստիճանաբար ստանձնեն անվտանգության պատասխանատվությունը փորձնական գոտիներում, ինչը թույլ կտա փուլ առ փուլ վերատեղակայել իսրայելցի զինվորականներին հարավային Լիբանանից։