Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան այս տարի, 2025-ի համեմատ, ստացել է 2,5 անգամ պակաս հակահրթիռ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ամսական արձակում է կրկնակի շատ բալիստիկ հրթիռ։
Ըստ Զելենսկիի, եթե ԱՄՆ-ն «մեզ վաճառի [հակահրթիռային հրթիռների] 5%-ը (ենթադրաբար նկատի ունենալով ամերիկյան պաշարների որոշակի տոկոսը-Խմբ․), մենք կհաղթահարենք ձմեռը և կփրկենք կյանքեր»։
«Իսկ եթե նրանք կարողանան մեզ վաճառել 10%-ը, մենք կոչնչացնենք բոլոր ռուսական բալիստիկ հրթիռները։ Ես ունեմ 1%-ը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։