Գլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետո

«Գլխավոր շտաբի պետի հետ՝ «Հետք»-ի գործընկերների հրապարակման հետքերով»,- այսպես է վերնագրել իր գրառումը սոցիալական ցանցերում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա նշել է, որ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անակնկալ այց է կատարել մարտական այն դիրք, որի մասին գրել է պարբերականը։

Թորոսյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: «Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների»,- գրել է նա։

«Հետք» թերթը օգոստոսի 3- ին հրապարակել էր «Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում» հոդվածը։ Այնտեղ հեղինակը մանրամասներ էր հայտնում վարժական հավաքներին իր մասնակցության մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *