100 հազար ոստիկանի անձնական տվյալ է հայտնվել համացանցում

Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի Ոստիկանության տվյալների բազան եւ ավելի քան 114000 ուժայինի անձնական տվյալներ հրապարակել «դարքնեթում»։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համաձայն պարբերականի հրապարակման, կիբերհանցագործները ստացել են հասանելիություն նաեւ Պաշտպանության նախարարության, Հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալության եւ Արքայական դատախազական ծառայության աշխատակիցների տվյալների հանդեպ։ «Արտահոսքը» կարող է սպառնալիքներ ստեղծել այդ հաստատությունների աշխատակիցների համար։Նախնական վարկածի համաձայն՝ հաքերային հարձակումն իրականացրել է ExfilSquad ցանցահենային խումբը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *