Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ամսի 7–ին մեկնարկող դատավարության առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և վեց եպիսկոպոսների դեմ, եւ դատապարտում է այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր գործունեության և սրբազան առաքելության Մայր Հայրենիքի տարածքին, որ համարում է անընդունելի խախտում Սահմանադրության մեջ նվիրագործված պաշտամունքի ազատության և եկեղեցու և պետութեան անջատման ակզբունքներին։
«Կոչ է ուղղում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեութուն ծավալելու և փորձել լուծել հարցերը փոխադարձ հարգանքով և մեր ժողովրդի ազգային-հոգեւոր ավանդություններին համապատասխան»,–ասված է ազգային եկեղեցական կենտրոնական վարչության դիվանի տարածած հայտարարությունում։