Վատիկանը նախապատրաստում է օգոստոսի վերջին իր դիվանագետի այցը Մոսկվա. ТАСС

Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար մոնսենյոր Փոլ Ռիչարդ Գալագերը ծրագրում է օգոստոսի վերջին այցելել Մոսկվա, ТАСС-ին հայտնել է Վատիկանի աղբյուրը:

«Օգոստոսի 20-ականներին մշակվում է պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսենյոր Փոլ Ռիչարդ Գալագերի այցը Մոսկվա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա չի հստակեցրել այցի ծրագիրը՝ նշելով, որ հուլիսին Գալագերն այցելել էր Կիև, որտեղ հիմնական ուշադրությունը դարձվել էր հումանիտար հարցերին։ Վատիկանի դիվանագիտության ղեկավարի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ։

Բացի դրանից, սեպտեմբերին նախատեսվում է Իտալիայի եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, կարդինալ Մատեո Ձուպիի այցը Մոսկվա։ Ավելի վաղ նա նշանակվել էր Ուկրաինայի հարցով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հատուկ բանագնաց և զբաղվել հումանիտար միջնորդության հարցերով, ներառյալ՝ երեխաների վերադարձն ընտանիքներ և գերիների փոխանակումը։

Ձուպին նախկինում բազմիցս շփվել է Ռուսաստանի իշխանությունների հետ, դրանց թվում՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ, և արդեն այցելել է Մոսկվա։ Ինչպես նա հայտնել էր ТАСС-ին, Հռոմի նոր՝ Լևոն XIV պապը հաստատել է իր առաքելության շարունակությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *