Կառավարությունը 320 մլն դրամի վարկ է վերցնում. ուր կուղղվեն գումարները

ՀՀ կառավարությունը նախատեսում է ներգրավել 320 միլիոն դոլարի ընդհանուր ծավալով երկու նոր վարկ։ Համապատասխան նախագծերն այսօր հավանության են արժանացել կառավարության նիստի ժամանակ:

150 միլիոն դոլար՝ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)

BanksNews.am-ը տեղեկացավ, որ առաջին համաձայնագրով նախատեսվում է ԱԶԲ-ից ստանալ 150 մլն դոլարի բյուջետային վարկ՝ 15 տարի ժամկետով և 4.58% լողացող տոկոսադրույքով։ Ծրագիրն ունի երեք հիմնական ուղղություն․

  1. Հարկաբյուջետային հատված․ հզորացնել պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարումը, ամրապնդել ենթակառուցվածքային ներդրումների կայունությունը։
  2. Արժեթղթերի շուկա․ կատարելագործել պետական պարտատոմսերի և արժեթղթերի շուկան։
  3. Ներդրումներ և թափանցիկություն․ ընդլայնել ֆինանսական գործիքներն ու ներդրողների շրջանակը, ինչպես նաև բարձրացնել ընկերությունների թափանցիկությունը։

170 միլիոն դոլար՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ)

Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է ՎԶՄԲ-ի հետ՝ 170 մլն դոլար ծավալով։ Այս վարկը տրամադրվում է 28 տարի ժամկետով՝ տարեկան 3.9% տոկոսադրույքով։ Ֆինանսական միջոցները կուղղվեն ներդրումների խրախուսմանը, առևտրի ազատականացմանը, մրցակցության ուժեղացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր («կանաչ») և դիմակայուն տնտեսական աճի ապահովմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *