Որ նախարարությունների անուններն են ուզում փոխել

Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով առաջարկվում է վերանվանել երեք նախարարություն։

Նախաձեռնության համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Միաժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխարեն առաջարկվում է սահմանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն անվանումը։

Փոփոխությունները վերաբերում են նաև Արտաքին գործերի նախարարությանը, որը, նախագծի ընդունման դեպքում, կկրի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն անվանումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *