Մամուլում շրջանառվող տեղեկաությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կոշտ զրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ՝ երկրի զինանոցում առաջացած զինամթերքի պակասի վերաբերյալ․ գրում է The Independent-ը։
Թեմային ծանոթ երկու աղբյուրներ The Washington Post-ին հայտնել են, որ նախորդ ուրբաթ նախարարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը պատերազմի նախարար Փիթ Հեգսեթից պահանջել է պարզաբանել՝ ինչու են սպառվող զինամթերքի պաշարների վերաբերյալ իրեն սխալ տեղեկություններ փոխանցել՝ նշելով, որ կարծում էր՝ «խնդիրն արդեն լուծվել է»։
Աբյուրների փոխանցմամբ՝ Հեգսեթը զինամթերքի պակասի, ինչպես նաև Թրամփի՝ լիարժեք տեղեկացված չլինելու համար մեղադրել է իր տեղակալ Սթիվեն Ֆայնբերգին։
Թրամփի վարչակազմը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Թրամփի և Հեգսեթի զրույցի վերաբերյալ The Washington Post-ի հրապարակումն անվանել է «100% կեղծ տեղեկություն»։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը նույնպես հերքել է լուրը։
Հիշեցնենք, որ օրերս շրջանառվում են տեղեկություններ, որ մինչ Իրանի դեմ պատերազմը ձգձգվում է, Պենտագոնում սպառվում են հակաօդային պաշտպանության համակարգերը։