ԱՄՆ-ն ունի «զինամթերքի» հսկայական պաշարներ, հատկապես՝ որոշակի տեսակների։ Բացի այդ, ըստ անհրաժեշտության, մեծ ծավալներով արտադրվում և ԱՄՆ են հասցվում նորերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռազմարդյունաբերական ընկերությունները մեր երկրի պատմության մեջ ամենաշատ թվով գործարաններն ու ֆաբրիկաներն են կառուցում։ Այս դավաճանական հայտարարությունները տարածող «բացահայտողներին» հետապնդելու են, և նրանց երկարատև ազատազրկում է սպասվում», — նշել է նա։