Ռեկորդային 12 միլիարդ դոլարից մինչև կտրուկ անկում. Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարի նվազել է երկու երրորդով, ՌԻԱ Նովոստիի հարցին պատասխանելով՝ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլար… Այս տարի առևտրաշրջանառության մեջ շատ կտրուկ անկում է գրանցվել։ Այն մոտավորապես 2025 թվականի երկու երրորդն է։ Իրավիճակն այնպիսին է, որ պարզ է, որ այն շարունակելու է նվազել», – Չոլպոն-Ատայում ընթացող ռուս-ղրղզական տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումները կանխատեսելի էին։

«Եվ մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեր հայ գործընկերներին ասել ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության անկման ռիսկը», – ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *