«Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վաղը՝ ժամը 16:00-ին, կլինեն Վաղարշապատում՝ դատարանի դիմաց՝ հաջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․

«Այս դժվարին ժամանակահատվածում մեր պարտքն է կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ պաշտպանելու մեր ազգային ու հոգևոր արժեքները, հայոց պետականության և ազգային ինքնության անսասան հիմքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *