
Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսին 80 հազար եվրո է նվիրաբերել Իսպանիայի՝ Մադրիդի նահանգում գտնվող Սյերա-Օսթեի շրջանի վերականգնման համար, որը տուժել էր անտառային հրդեհներից։ Այս մասին հայտարարել էր Մադրիդի նահանգային իշխանության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն։ Նա երախտագիտություն է հայտնել Մեսիին՝ կատարած հանգանակության համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայում խոշոր հրդեհներ էին բռնկվել՝ անոմալ շոգ եղանակի պատճառով։ Տարհանվել էր ավելի քան 115 հազար մարդ։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 27 հազար հեկտար։ Նշենք, որ Սյերա-Օսթեն հայտնի է իր բնական հարստություններով եւ գյուղատնտեսական շրջան է համարվում։