Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով

Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով։

Ինչպես արդեն հաղորդվել էր, դատական նիստը տեղի էր ունեցել դռնփակ և տևել էր մի քանի րոպե։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։

Կաթողիկոսը, հոգևորականության և հավատացյալների ուղեկցությամբ, եկեղեցական երգեցողության հնչյունների ներքո դատարանի շենքից շարժվում է դեպի իր նստավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *