Շարունակվում է Հայաստանի խորհրդարանի նիստը

Օգոստոսի 7-ին Երևանում շարունակվում է Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստը։ Այն նվիրված է նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։

Այժմ քննարկվում է ընդդիմությունից Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Նախօրեին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 16:00-ին իրենք կլինեն Էջմիածնի դատարանի շենքի մոտ, որտեղ կմեկնարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դատավարությունը։

Այսօրվա վերջին նիստին, որը պետք է սկսվի 16:30-ին, նույն պատճառով չի մասնակցի նաև «Հայաստան» խմբակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *