Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին

ԱՄՆ-ն բանակցությունների պատրվակով Իրանի վրա լայնածավալ հարձակում է նախապատրաստում․ X սոցիալական ցանցի էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Լայնածավալ հարձակում է սպասվում։ Սպասե՛ք, ո՛չ, նրանք ուզում են բանակցել։ Սա կրկնվող թատերական դիվանագիտություն է», – նշել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ Իրանը չի վախենում ԱՄՆ-ի սպառնալիքներից։

«Սպառնալիքները, խախտված խոստումները և կեղծ լուրերի օգտագործումը որպես ճնշման գործիք ձախողված ռազմավարություն են», – նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Վաշինգտոնին կոչ անելով «ճանաչել փաստերը և կատարել իր պարտավորությունները»։

Հիշեցնենք, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ համաձայնագիր է սպասվում։ Թեհրանը հայտարարել է, որ նոր ծրագիրը կարգելի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերի անցումը նեղուցով։

Reuters-ը նախկինում հաղորդել էր, որ Իրանի և Օմանի կողմից առաջարկված Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ Թեհրանի վերահսկողությունն ուժեղացնելու ծրագիրը կարող է գործնականում անհնար լինել իրականացնել ԱՄՆ պատժամիջոցների և ապահովագրական սահմանափակումների պատճառով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *