Կասեցվել է «Ռուսալկա» գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, ապրանքանիշը՝ «Ռուսալկա»): Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Ի մասնավորի՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

– արտադրամասի հատակների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջր? ?նցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղը և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սահմանված չեն եղել և չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում:

Հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *