Եթե սա էլ է մեր ժողովուրդը հանդուրժվում, ինձ համար վերջին կետն է

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, դարերի ընթացքում պահպանել է իր հավատն ու ազգային ինքնությունը նաև եկեղեցու շնորհիվ, որը դժվարագույն ժամանակներում ժողովրդի կողքին է եղել և կրել է կարևոր դեր։

Ասլամազյանը նշել է, որ իր համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Կաթողիկոսը հայտնվում է դատական գործընթացի շրջանակում։

«Եթե այսօր մեր ժողովուրդը հանդուրժում է, որ հանուն թշնամու հետ «բարեկամության» դատարանի առաջ կանգնեցվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա ինձ համար սա վերջին կետն է»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *