Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները

Բանգկոկի արվարձանում՝ Նոնթաբուրի նահանգում գտնվող Թհեփսիրին Նոնթաբուրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսումնական հաստատության հինգ աշխատակից։ Ողբերգության մանրամասները հայտնում է Bangkok Post-ը։

Զոհերի թվում են դպրոցի տնօրենի տեղակալը, տնօրենի քարտուղարը, դպրոցի հոգեբան-դաստիարակը, թայլանդերենի ուսուցչուհին և մաթեմատիկայի դասախոսը։

Պարբերականի տվյալներով՝ հրաձգությունը կազմակերպել է իններորդ դասարանի աշակերտը։ Դեռահասը ատրճանակից արձակել է ավելի քան 30 կրակոց, որից հետո զոհվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա զոհերի թվում եղել են նաև երկու հարազատներ՝ տատիկ և պապիկ։

Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահ մարմինները։ Հարձակման դրդապատճառները պաշտոնապես առայժմ չեն հրապարակվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թաիլանդի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ, 15 մարդ էլ մարմնական վնասվածքներ են ստացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *