Չեխիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. երեք տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Չեխիայի հյուսիս-արևմուտքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել երեք մարդ՝ երկու տղամարդ և մեկ կին։ Նրանք բոլորը ծայրահեղ ծանր վիճակում են։

Դեպքը տեղի է ունեցել Տանվալդ քաղաքում։ Տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են հարևան Լիբերեց քաղաքի հիվանդանոցներ։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը ձերբակալվել է։ Նա ևս վնասվածքներ է ստացել։

Բացի ծանր տուժած երեք անձից, բժշկական օգնություն է պահանջվել նաև մեկ կնոջ, որը տուժել է արցունքաբեր գազի ազդեցությունից։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ բնակչության համար այլևս սպառնալիք չկա։ Հարձակման դրդապատճառներն առայժմ չեն պարզվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է հետաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *