Թրամփը ցանկացել է Պետքարտուղարությունից Սպիտակ տան համար ջահ կամ նկար վերցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարության շենքում անցկացված միջոցառման ժամանակ կատակով հայտարարել է, որ կարող էր այնտեղից Սպիտակ տան համար ջահ կամ նկար վերցնել։

«Նախագահներին կարելի է ցանկացած շենքից իրեր դուրս տանել։ Ինձ դուր են գալիս ջահերը»,- ասել է Թրամփը՝ զննելով դահլիճը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը արդյունահանող ոլորտի ներկայացուցիչների հետ։

Միջոցառումը տեղի է ունեցել ոչ թե Սպիտակ տանը, այլ Պետքարտուղարության շենքում։ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հենց այնտեղ հանդիպումն անցկացնելու հնարավորության համար։

Թրամփը միաժամանակ դրական է արտահայտվել սրահի ինտերիերի մասին՝ հատկապես առանձնացնելով սյուները, սակայն ժպիտով հավելել է, որ «դրանք կտրելը լավ չի լինի»։

Ավելի ուշ նախագահը շարունակել է կատակել. «Երբեմն ես գալիս եմ այստեղ, վերցնում նկարը և կախում Օվալաձև աշխատասենյակում։ Բայց ոչ շատ հաճախ»։

Ի պատասխան՝ Մարկո Ռուբիոն մատնանշել է պետության ղեկավարի թիկունքում կախված նկարը։ Զննելով կտավը՝ Թրամփը կատակել է. «Լավն է, ես այն ինձ հետ տանում եմ»։

Պետքարտուղարը շարունակել է նախագահի կատակը՝ նշելով, որ, հավանաբար, չարժեր Թրամփի ուշադրությունը հրավիրել այդ նկարի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *