Սիբիրի բնակիչը 20 ռուբլով գնված տոմսով շահել է ավելի քան 7 միլիոն ռուբլի

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի բնակիչը շահել է ավելի քան 7 միլիոն ռուբլի՝ գնելով ընդամենը 20 ռուբլի արժողությամբ վիճակախաղի տոմս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ազգային լոտերեա» ընկերությանը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող համառուսաստանյան պետական վիճակախաղերի բրենդը։

Հաղթողը մասնակցել է «Великолепная 8» վիճակախաղին և շահել 7 030 621 ռուբլի։ Տղամարդու խոսքով՝ նա երկար ժամանակ է փորձել է հաջողությունը, սակայն նախկինում նրա առավելագույն շահումը չի գերազանցել 500 ռուբլին։

Ընկերությունից հայտնել են, որ այս անգամ բախտը ժպտացել է Էդուարդին․ պատահականորեն ընտրված 20 ռուբլիանոց տոմսը նրան բերել է սուպերպրիզ։

Հաղթողը պատմել է, որ հաղթանակից քիչ առաջ երազ է տեսել, թե ինքը դարձել է վիճակախաղի հաղթող։ Սկզբում նա գնել է հինգ տոմս, այնուհետև որոշել է ևս մեկը ձեռք բերել, և հենց այդ լրացուցիչ տոմսն էլ դարձել է շահող։

Շահած գումարը տղամարդը նախատեսում է օգտագործել ընտանիքի բարեկեցության համար․ նա մտադիր է աջակցել երեխաներին հիփոթեքային պարտավորությունների մարման հարցում, ինչպես նաև ճանապարհորդության մեկնել կնոջ հետ։

Ռուսաստանում պետական վիճակախաղերը կազմակերպվում են Ֆինանսների նախարարության վերահսկողությամբ, իսկ ստացված եկամուտների մի մասը ուղղվում է սոցիալական և սպորտային ծրագրերի ֆինանսավորմանը։ Վերջին տարիներին առցանց և օֆլայն ձևաչափով անցկացվող վիճակախաղերը շարունակում են մեծ հետաքրքրություն վայելել բնակչության շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *