
Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցների առջև ելույթի ժամանակ, որը նախագահում էր Ադրբեջանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սկսել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ: Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ, իսկ Ադրբեջանը ստեղծել է պայմաններ դեպի Հայաստան տարանցիկ փոխադրման համար: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը։