Իրանում մահապատժի է ենթարկվել երկու մարդ՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցելու և երկրի ներսում հարձակումներ պլանավորելու համար․ գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Mizan լրատվական գործակալությանը։
Մոհամմադ Մասում Շահի և Համեդ Վալիդի անուններով անձինք մեղադրվում էին «Մոսադ»-ի հետ կապված լրտեսական ցանցին պատկանելու համար։ Ըստ հաղորդագրությունների՝ նրանք վերապատրաստվել էին արտերկրում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանում:
Նշվում է, որ երկու շաբաթ առաջ Իրանում մահապատժի էր ենթարկվել ևս երկու մարդ, որոնք դատապարտվել էին հունվարին անկարգությունների ժամանակ ռազմական օբյեկտ գրոհելու և զինանոց մուտք գործելու փորձի համար: