Խամենեիի խորհրդական․ Օտարերկրյա ուժերը պետք է լքեն Մերձավոր Արևելքը

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտնել է, որ օտարերկրյա ուժերը պետք է լքեն Մերձավոր Արևելքը, քանի որ հենց նրանց ներկայությունն է տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառը, հայտնել է Mehr-ը։

Շաբաթ օրը X-ի իր էջում հրապարակած հայտարարության մեջ Վելայաթին նշել է, որ վերջին իրադարձությունները դարձել են Իրանի Զինված ուժերի, իրանցի ժողովրդի տոկունության և «Դիմադրության առանցքի» արիության արդյունքը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ և «սիոնիստական ռեժիմի» պարտությունն ամրապնդել է այն համոզմունքը, որ օտարերկրյա ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։

«ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի պարտությունն ամրապնդել է այն համոզմունքը, որ օտարերկրյա ուժերը, որոնք անկայունության գլխավոր պատճառն են, պետք է լքեն տարածաշրջանը», — ընդգծել է Վելայաթին։

Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներն ունակ են ինքնուրույն ապահովել անվտանգությունը՝ համագործակցության ընդլայնման հաշվին։

«Տարածաշրջանի երկրները կարող են ապահովել անվտանգությունը համագործակցության ուժեղացման միջոցով», — նշել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *